Արդշինինվեստբանկն առաջարկում է միջազգային դրամական փոխանցումներ Intel Express համակարգով

Արդշինինվեստբանկն առաջարկում է միջազգային դրամական փոխանցումներ Intel Express համակարգով

PanARMENIAN.Net - Արդշինինվեստբանկը իր հաճախորդներին առաջարկում է Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով Հայաստանից ուղարկվող դրամական փոխանցումներն իրականացնել հատուկ իջեցված սակագնով` սկսած 1,5 տոկոսից, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Intel Express համակարգի հետ Արդշինինվեստբանկը համագործակցում է 2009 թվականից` փոխանցումներ իրականացնելով հիմնականում Հայաստանից դեպի եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ:

Արդշինինվեստբանկը, հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, ներկայումս փոխանցումներ է իրականացնում նաև MoneyGram, Contact, Migom, «Բիստրայա պոչտա», «Զոլոտայա կոռոնա», RIA, Coinstar, Blizko միջազգային համակարգերով, և այս ոլորտում համագործակցում է ռուսական Ֆորա բանկի և Սբերբանկի հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---