ԱՊՀ երկրներում կարող են համատեղ օպերատիվ-քննչական խմբեր ստեղծվել

ԱՊՀ երկրներում կարող են համատեղ օպերատիվ-քննչական խմբեր ստեղծվել

PanARMENIAN.Net - Մինսկում քննարկումներ են ընթանում ԱՊՀ տարածքում համատեղ օպերատիվ-քննչական խմբերի ստեղծման կապակցությամբ համաձայնագրի շուրջ: Նիստը երկու օր կտևի: Համատեղ օպերատիվ-քննչական խմբերի ստեղծման վերաբերյալ համաձայնագիրն ԱՊՀ երկրներին թույլ կտա գտնել և պատասխանատվության ենթարկել ԱՊՀ երկրների տարածքում քրեական հանցագործություն կատարած քաղաքացիներին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Համագործակցության երկրները կմիավորեն ուժերն անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում. այդ մասին ասվում էր ԱՊՀ Գործկոմի նիստում:

Նոր փաստաթուղթը ենթադրում է համատեղ օպերատիվ-քննչական խմբերի ստեղծում հետխորհրդային երկրների տարածքում: Կողմերի կարծիքով, դա կնպաստի ապօրինի մեքենայությունների բացահայտման գործընթացի զգալի արագացմանը:

ԱՊՀ-ում իրավապահ կառույցների փոխգործակցության համակարգման հարցերը Կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ բարդվել են ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---