Արթուր Աբրահամը ցանկանում է պայքարել WBA գոտու համար միջին քաշային կարգում

Արթուր Աբրահամը ցանկանում է պայքարել WBA գոտու համար միջին քաշային կարգում

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը (Գերմանիա) կվերադառնա ռինգ նոյեմբերի 5-ին, սակայն նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ, հաղորդում է box-club.ru-ն:

Super Six Showtime մրցաշարի շրջանակներում անհաջող ելույթից հետո միջին քաշային կարգում IBF վարկածով նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կվերադառնա իր նախկին քաշային կարգը:

«Մենք խորհրդակցեցինք մարզիչ Ուլի Վեգների և Արթուրի փաստաբանի հետ: Մենք սննդակարգի գծով մասնագետի կտրամադրենք Արթուրին և կփորձենք միջին քաշային կարգի համար լավ մարզավիճակի բերել նրան»,-ասել է Աբրահամի փրոմոութեր Վիլֆրեդ Զաուերլենդը: ՙ

Այժմ բռնցքամարտիկը ցանկանում է չեմպիոնական մենամարտ անցկացնել WBA գոտու համար, որն այժմ պատկանում է Ֆելիքս Շտուրմին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---