Վազգեն Բադալյան. Դարչինյանը շատ աշխատասեր է ու ամեն ինչ անում է գոտին պաշտպանելու համար 4 օգոստոսի 2011 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Արդեն մեկ շաբաթ է ինչ Ծաղկաձորի մարզաբազայում Վիկ Դարչինյանը մենամարտի է պատրաստվում Պաուլյուս Ամբունդայի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը: «Մարզումներն անցնում են արդյունավետ, դրան է նպաստում նաև բարենպաստ կլիման: Բռնցքամարտիկների տրմադրությունը լավ է: Հավաքի առաջին փուլում մենք աշխատում ենք ֆիզիկական պատրաստվածության վրա, երկրորդ փուլում կաշխատենք տեխնիկատակտիկական վարժությունների վրա: Վիկը խնդիրներ ունի քաշի հետ, մենամարտից 2 շաբաթ առաջ ու կհասնի օպտիմալ քաշի»,-ասել է նա: Մարզիչը նշել է, որ Դարչինյանն Ավստրալիայում ևս մարզվել է, ուստի, անկում չի ունեցել և շարունակում է մարզվել նույն եռանդով: Օգոստոսի 4-ին Դարչինյանը սպարինգ է անցկացրել բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանի ու Գաբլիել Տոլմաջյանի հետ, որոնք սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մենամարտեր են անցկացնելու: «Սա մարզիկների երրորդ սպարինգն էր: Այս տղաները լավ ֆիզիկական տվյալներ ունեն, նրանք հանդես են գալիս առավել ծանր քաշային կարգում, քան Վիկը և հարմար են համատեղ մարզումների համար: Վիկը շատ ուժեղ հարված ունի և միշտ սպարինգներ է անցկացնում ավելի ծանր քաշ ունեցող մարզիկների հետ: Սպարինգները կշարունակվեն մինչև նախավերջին շաբաթը: Վերջին շաբաթվա ընթացքում մենք կաշխատենք տեխնիկայի վրա»,-խոստովանել է Բադալյանը: Ըստ մարզչի, Դարչինյանը շատ աշխատասեր է, շատ եռանդով է մարզվում և ամեն ինչ անում է, իր գոտին հաջողությամբ պաշտպանելու համար, քանի որ գիտի, որ հակառակորդն ուժեղ է ու նախընտրում է ագրեսիվ ոճը: Հայ երկրպագուների համար Դարչինյան-Ամբունդա մենամարտը կարևոր է նրանով, որ անցնելու է Երևանում և վերջապես նրանք կկարողանան ներկա գտնվել պրոֆեսիոնալ մենամարտին: Բադալյանը նշել է, որ հայաստանցի երկրպագուների համար, որոնք միշտ սատարում են Վիկին, այդ մենամարտը իսկական նվեր կլինի: «Այդ հանդիպումը դրական կազդի Հայաստանում բռնցքամարտի զարգացման վրա, շատ երեխաներ կհետաքրքրվեն այդ մարզաձևով ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ մակարդակով: Ես վստահ եմ, որ մենամարտին ներկա կգտնվեն տարբեր մարզերից ժամանած երկրպագուներ և հիանալի մենամարտեր կտեսնենք»,-վերջում ասել է Վիկ Դարչինյանի մարզիչը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին |