Ընդդիմությունը կսպասի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքին մինչև սեպտեմբեր

Ընդդիմությունը կսպասի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքին մինչև սեպտեմբեր

PanARMENIAN.Net - Եթե մինչև սեպտեմբեր իշխանությունների ու Հայ ազգային կոնգրեսի միջև երկխոսությունն արդյունք չտա, ՀԱԿ-ը կհամարի, որ իշխանությունների հետ քաղաքական երկխոսության հնարավորությունը սպառված է: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը իշխանությունների և ՀԱԿ երկխոսության շրջանակներում աշխատանքային խմբերի հանդիպման ավարտից հետո: «Այն դեպքերի բացառությամբ, երբ լինեն այնպիսի զարգացումներ, այնպիսի համաձայնություններ, որոնք մենք կներկայացնենք ժողովրդին, մեր հանրությանը և այդ լուծումները կընդունվեն որպես ազդակ, որ բանակցություններն ընթանում են ճիշտ ուղղությամբ և ի վերջո կհանգեցնեն ցանկալի լուծման»,-հավելել է նա: Ըստ Զուրաբյանի, նրանք հստակ պարզաբանել են, որ պատրաստ են քննարկել առաջակների հիմնավորումները, սակայն, մենք չպետք է դա վերածենք երկարատև ու անվերջ գործընթացի»: Նա հավելել է, որ ՀԱԿ-ի մոտեցումը բանակցություններին կայանում է նրանում, որ լուծումների քննարկման համար հարկավոր է մշակել ժամանակային սահմանափակումներ: «Մենք չենք եկել այստեղ ինչ-որ հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար: Մենք եկել ենք կոնկրետ լուծումներ քննարկելու համար…Երկխոսություն հանուն երկխոսության մեզ հարկավոր չէ»,-ասել է Զուրաբյանը: Նա հայտնել է նաև, որ ՀԱԿ-ի պատվիրակությունը պահանջում է իշխանություններից պատժել ոստիկաններին, որոնք հարձակվել են ՀԱԿ ակտիվիստների վրա օգոստոսի հանրահավաքից առաջ, ինչպես նաև ընտրությունների օրերին միջքաղաքային տրանսպորտային հաղորդակցության ոլորտում խնդիրների համար մեղավորներին: Ըստ նրա, դա թույլ կտա վերականգնել վստահությունը քաղաքական երկխոսության հանդեպ, և հիմք կառաջանա արդյունավետության համար:

Իր հերթին, կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Երկխոսությունն այն հարթակն է, որը չր կարող ղեկավարվել պահանջներով, վերջնագրերով ու պայմաններով: Երկխոսությունը գործընթացն առաջ մղելու փոխադարձ ցանկություն է»: Ինչ վերաբերում է ՀԱԿ հայտարարություններին ժամանակային սահմանափակումների մասին իշխանությունների հետ երկխոսությունում, Հարությունյանը նշել է. «Եթե կողմերից մեկը ունի վերջնաժամկետ, մենք չունենք: Սակայն, հակված ենք ինտենսիվ աշխատել»:

Հուլիսի 18-ին տեղի ունեցավ ՀԱԿ ներկայացուցիչների և կոալիցիոն կուսակցությունների առաջին հանդիպումը: Հուլիսի 26-ի երկրորդ հանդիպման ժամանակ ընդունվեց առաջիկա բանակցությունների օրակարգը, բաղկացած երկու հարցից: ՀԱԿ-ը ներկայացրել է արտահերթ ընտրությունների պահանջ, իսկ իշխող կոալիցիան՝ քաղաքական մրցակցության ապահովոման կանոնների մշակման հարցը: Օգոստոսի 4-ի երրորդ հանդիպմանը քննարկվել են առաջիկա բանակցությունների ընթացակարգային հարցերը:

5  04.08.11 - Կոալիցիա-ՀԱԿ երկխոսության աշխատանքային խմբերի հերթական հանդիպումը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---