Բռնցքամարտիկ Գաբրիել Տոլմաջյանը շատ ուրախ է, որ կարող է մենամարտել Հայաստանում

Բռնցքամարտիկ Գաբրիել Տոլմաջյանը շատ ուրախ է, որ կարող է մենամարտել Հայաստանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Երևանում կայանալիք բռնցքամարտի երեկոյի շրջանակներում իր 13-րդ մենամարտը կանցկացնի Գաբրիել Տոլմաջյանը, որն ապրում և մարզվում է ԱՄՆ-ում: Միջին քաշային կարգում 12 մենամարտերից 10-ը բռնցքամարտիկն ավարտել է հաղթանակով, մեկ հանդիպում ավարտվել է ոչ ոքի և մեկում նա պարտություն է կրել:

«Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ստացել մենամարտել Հայաստանում: Շնորհակալ եմ Վիկ Դարչինյանին, որ հայրենիքում մենամարտելու հրավեր ստացա: Հուսով եմ, որ մեր մենամարտերը կօգնեն Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել բռնցքամարտիկը:

Տոլմաջյանն արդեն մեկ ամիս է, ինչ գտնվում է Հայաստանում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի ու Ազատ Հովհաննիսյանի հետ, որը վերջերս է անցել պրոֆեսիոնալ բռնցքամարտ, և համատեղ մարզումներ է անցկացնում նրանց հետ: «Հուսով եմ, որ սեպտեմբերի 3-ին այդ մարզումների արդյունքները դրական կլինեն: Մարզումներն անցնում են բարձր մակարդակով և աշխատելու ժամանակ դեռ կա»:

Բռնցքամարտիկներն արդեն սկսել են 8-ռաունդանոց սպարինգները: Ըստ Տոլմաջյանի, համատեղ մարզումներն անհրաժեշտ են, իսկ սպարինգների շնորհիվ մարզիկները կարող են իրենց ցույց տալ գործում ու սխալները շտկել:

«Սեպտեմբերի 3-ին երևանյան մենամարտում իմ մրցակիցը կլինի Մեքսիկայից: Ես դեռ չեմ ստացել նրա մարտերի տեսագրությունները, սակայն ինձ տեղեկացրեցին, որ նա փորձառու բռնցքամարտիկ է և արդեն 40 մենամարտ է անցկացրել: Ես ամեն ինչ կանեմ, այդ մենամարտում հաղթելու համար: Այդ հանդիպումից հետո պրոմոուտերը, հավանաբար, կկազմակերպի 12-ռաունդանոց մենամարտեր»,-ասել է բռնցքամարտիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---