Էլինա Դանիելյանն առաջին հաղթանակն է տարել Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլում

Էլինա Դանիելյանն առաջին հաղթանակն է տարել Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլում

PanARMENIAN.Net - Էլինա Դանիելյանն առաջին հաղթանակն է տարել Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլում: 3-րդ տուրում նա խաղացել է Եկատերինա Կովալևսկայայի (Ռուսաստան) հետ և կարողացել է մեկ միավոր վաստակել: Մինչ այդ Դանիելյանը մեկ պարտիայում միավորները կիսել էր մրցակցի հետ, իսկ երկրորդում զիջել էր:

Այժմ հայ շախմատիստուհին իր հաշվին ունի 1,5 միավոր և գրավում է 7-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը վստահաբար գլխավորում է Հոու Իֆանը (Չինաստան) 3 միավորով: 2-րդ տեղում է Աննա Մոզիչուկը (Սլովենիա), իսկ Նադեժդա Կոսինցևան 3-րդ տեղում է, երկու շախմատիստուհիներն ունեն 2-ական միավոր:

4-րդ տուրում Դանիելյանի մրցակիցը կլինի ռուս շախմատիստուհի Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան), որը 1,5 միավորով 4-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---