Խաչատրյանի տուն-թանգարանում սկսվում է «Լեհական երաժշտական հինգշաբթիներ» համերգաշարը

Խաչատրյանի տուն-թանգարանում սկսվում է «Լեհական երաժշտական հինգշաբթիներ» համերգաշարը

PanARMENIAN.Net - Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը սկսում է «Լեհական երաժշտական հինգշաբթիներ» համերգաշարը: Այն անցկացվելու է յուրաքանչյուր թանգարանի համերգասրահում յուրաքանչյուր ամսվա երրորդ հինգշաբթի օրը: Երաժշտական շարքի մտահաղացման հեղինակը Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին է:

Համերգաշարը շարունակելու է Խաչատրյան տրիոն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը, համերգին հնչելու են տարբեր ժամանակների և տարբեր երկրների կոմպոզիտորների ստեղծագործություններ` Շոպենից մինչև Խաչատրյան: Համերգը կրելու է «Երաժշտական ճանապարհորդություն» խորագիրը: Մուտքը ազատ է:

Խաչատրյանի անվան Տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես «Arsika» տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն համերգներով հանդես է գալիս մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների հետ: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: Հայաստանի շրջաններ կատարվող շրջագայությունները տրիոյի գործունեության կարևորագույն մասն են կազմում: Նրանք ծրագրերն իրականացնում են «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» շնորհիվ: Բացի անվճար համերգներից, նրանք անց կացնում են նաև վարպետության դասեր աշակերտների և ուսանողների համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---