Մեդվեդևը հրավիրել է Իլհամ Ալիևին Սոչի զրուցելու

Մեդվեդևը հրավիրել է Իլհամ Ալիևին Սոչի զրուցելու

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի, օգոստոսի 9-ին կայցելի Սոչի աշխատանքային այցով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով: Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Մեդվեդևի ու Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 24-ին Կազանում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կայացած Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների շրջանակներում: Հանդիպումն անարդյունք ավարտվեց: Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կողմերին չհաջողվեց համաձայնության գալ, քանի որ Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր ուղղում առաջարկեց:

Կազանի հանդիպման ձախողումից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր առաջարկները ներկայացրեն Երևանին ու Բաքվին ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանը արդեն պաշտոնապես պատասխանել են Մեդվեդևի առաջարկներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---