Caldera Resources-ը հերքում է Մարջանի հանքավայրը GGM-ին վերադարձնելու մասին լուրը

Caldera Resources-ը հերքում է Մարջանի հանքավայրը GGM-ին վերադարձնելու մասին լուրը

PanARMENIAN.Net - Կանադական Caldera Resources Inc. ընկերությունը հերքում է Հայաստանի Մարջանի հանքավայրը դատարանի որոշմամբ վերադարձնելու մասին ամերիկյան Global Gold Mining (GGM )ընկերությասն հայտարարությունը: Ինչպես նշում է Caldera Resources Inc-ի նախագահ Բիլ Մավրիդիսը, GGM հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

Բիլ Մավրիդիսը նշում է, որ Global Gold Mining կողմից այս մամլո հաղորթագրությունը կեղծ է եվ խաբուսիկ։ Կալդեռայի հայաստանյան իրավաբանները կազմել են զեկույց որտեղ հայտնում են, թե Հայաստանի Վարչական դատարանի որոշումը ուժի մեջ չէ եվ պետք է բողոքարկվի։ Մենք դեռ սպասում ենք որոշման ամբողջական եվ վերջնական թարգմանությանը։

Կալդեռայի Հայաստանի իրավաբանները նաև հայտնել են թե՝ հակառակ Գլոբալ Գոլդի մամլո հաղորթագրության, վճիռը իր մեջ չի պարունակում մեղադրանքներ Կալդեռայի կամ իր ներկայացուցիչների սխալ գործելակերպի մասին: Հայաստանի Վարչական դատարանի վճիռը հաստատում է, որ «Մարջան Մայնինգ Քոմփընի» ՍՊԸ-ի բաժնետոմսերի սեփականության իրավունքը Նյու Յորքի օրենքի խնդիր է եվ որ այս հարցը ենթակա է Նյու Յորքի արբիտրաժային դատավարության։

Հայաստանի օրենքին համաձայն, սույն որոշումը ուժի մեջ չէ և չի համարվում վերջնական և պետական մարմինները կամ երրորդ անձինք չեն կարող օգտագործել անավարտ դատական որոշումներ ինենց որոշումներում կամ իրենց գործողություններում։ Քանի դեռ կա ընթացիկ բողոքարկում, այս որոշումը չի կարող համարվել վերջնական Հայաստանի որևէ օրինական մարմնի կողմից։ Այս որոշումը պարզ է՝ նա չի մեկնաբանում կողմերի միջեվ կնքված համատեղ ձեռնարկության պայմանագիրը։ Այս որոշման հետեվանքով սեփանականության կամ հսկողության հետ կապված ոչ մի փոփոխություն չի լինելու։

Լրացուցիչ բացահայտում և Հայաստանի իրավաբանների իրավաբանական կարծիքը կկատարվի վճռի ամբողջական թարգմանությունը ստանալուց հետո։

Նյու Յորքում Ամերիկյան Արբիտրաժային ասոցիացյայի վարույթում է գտնվում Global Gold Mining կողմից համատեղ ձեռնարկության ապօրինիդադարեցման հարցը։ Արբիտրաժային լսումը նախատեսվում է սկսվել 2011թ.-ի օգոստոսի 23-ին։ Ավելին, Բիլ Մավրիդիսը նշում է՝ «Այս մամլո հաղորդագրութունը պարզապես շարունակությունն է Global Gold Mining -ի եվ իր նախագահ՝ Վան Գրիգորյանի կողմից ստեղծած սխեմայի, որով փորձում է հետ վերցնել այն, ինչը մենք ձեռք ենք բերել։ Իմ համոզմունքն այն է, որ իրենց շինծու ու կեղծ հայտարարությունները նախատեսված են Կալդեռային վնաս պատճառելու։ Նաև համոզված եմ, որ սա մի մասն է շարունակական ահաբեկման և շորթման տարբերակների, որ նրանք օգտագործել են այս հարցում։ Global Gold Mining մամլո հաղորթագրությունը ընդամենը այս նախագիծը հետ վերցնելու անխոհեմ ակտ է։ Վստահ եմ, ինչպես միշտ, որ մենք պիտի գերակայենք արբիտրաժի գործընթացում։

Global Gold Mining-ը Սիսիանի Մարջանի բազմամետաղական հանքավայրի (ոսկի-արծաթ) շահագործման լիցենզիա է ստացել 2008թ.: 2010թ. մարտին GGM պայմանագիր է կնքել Caldera Resources Inc. հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին՝ «Մարջան Կալդեռա Մայնինգ քոմփանի» ՍՊԸ, որտեղ 45 տոկոսը պետք է պատկաներ GGM-ին, իսկ 55 տոկոսը՝ Caldera Resources Inc-ին: Այժմ երկու ընկերությունները մեղադրում են միմյանց Մարջանի հանքավայրի ապօրինի զավթման մեջ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---