Մշակույթի նախարարությունը կազմակերպելու է ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումների շարք

Մշակույթի նախարարությունը կազմակերպելու է ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումների շարք

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շարք Երևանում և մարզերում:

Հայասատանի պատմության թանգարանում ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայաստանի ազգայի արխիվի հետ համատեղ բացվելու է «Հայաստանի երեք հանրապետությունները. նվաճումներ և խորհրդանիշներ» խորագրով ցուցահանդեսը, իսկ ՀՀ կենտրոնական բանկի հետ` բանկի հուշադրամների ցուցադրությունը: Հայասատանի պատմության թանգարանում ՀՀ մշակույթի, ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունները «Հայփոստ» ՓԲԸ -ի և Հայաստանի ֆիլատելիստների միության հետ համատեղ ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության նամականիշերի ցուցահանդեսը: Հայասատանի նկարիչների միությունում բացվելու է անկախության տարիների գեղանկարչության ցուցահանդես «Անկախության գունապնակ» անունով:

ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության հետ համատեղ ձայնագրելու է Հայաստանի Հանրապետության օրհներգը՝ տարբեր կատարումներով:

«Հայկ» վավերագրական ֆիլմերի ստուդիան Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հետ համտեղ մայրաքաղաքում և մարզերում անցկացնելու է «Անկախությունը վավերագրված»` վավերագրական կինոյի փառատոնը:

Պետական պատվերով հրատարակվելու են «Հայ կինո. անկախության տարիներ», «Անկախության 20 տարիները լուսանկարներում», «Անկախության սերունդ» ժողովածուները, ինչպես նաև` անկախության 20-ամյակին նվիրված նկարչական ցուցահանդեսի կատալոգը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---