6 օգոստոսի 2011 - 10:35 AMT
Վարդան Օսկանյանը մտադիր է ինտերնետային հեռուստատեսություն բացել

ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը պատրաստվում է ինտերնետային հեռուստատեսություն բացել: Ինչպես նշում է «Հայկական ժամանակը», այդ լուրը հաստատել է«Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը:«Սա նոր տեսակի պատրաստություն է, ինտերնետային լուրերի թողարկում, և ավելի լավ է՝ հեռուսատեսություն չասենք»,- նշել է նա:

Թե երբ է սկսելու այն գործել, քանի ժամով, բացի լուրերից էլ ինչ է թողարկելու, ինչ ուղղվածություն և ինչ է ունենալու, դեռ հայտնի չէ: «Երբ ամեն ինչ հստակ լինի, կասենք»,- հայտնել է Ղազարյանը: Վերջինս հերքել է այն լուրերը, որ այդ ռեսուրսի հիման վրա հետագայում հեռարձակվող հեռուստատեսություն է ստեղծվելու, նշելով, որ «Ոչ, ինտերնետ էլ մնալու է»: