Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մարիա Գևորգյանը հաղթել են մինչև 20 տարեկանների շախմատի ԱԱ 5-րդ տուրում

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մարիա Գևորգյանը հաղթել են մինչև 20 տարեկանների շախմատի ԱԱ 5-րդ տուրում

PanARMENIAN.Net - Հնդկական Չեննայում ընթացող Շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում արդեն 4 տուր է կայացել:

Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի է խաղացել Միլոշ Ռոգանովիչի (Սերբիա) հետ և, վաստակելով 3 միավոր, մնացել է 10-րդ տեղում: Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Յունտոյ Իկեդային (Ավստրիա): Նա ևս 3 միավոր ունի ու զբաղեցնում է 24-րդ տեղը: Երիտասարդների առաջատարն է Ակսել Ռոմբալդոնին (Իտալիա) 4 միավորով:

Մարիա Գևորգյանը Կարոլինա Օլսարովայի (Չեխիա) հանդեպ հաղթանակի շնորհիվ հայտնվել է 14-րդ տեղում 2,5 միավորով: Մրցաշարի առաջատարն է Օլգա Գիրյան (Ռուսաստան), որն ունի 4 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---