Դավիթ Նալբանդյանը օգոստոսի 8-15-ը Մոնրեալում կմասնակցի Rogers Cup մրցաշարին

Դավիթ Նալբանդյանը օգոստոսի 8-15-ը Մոնրեալում կմասնակցի Rogers Cup մրցաշարին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-15-ը Մոնրեալում Դավիթ Նալբանդյանը հանդես կգա Մասթերս սերիայի Rogers Cup մրցաշարում:

Մրցումների առաջին շրջանում արգենտինահայ թենիսիստը կհանդիպի Ստանիսլավ Վավրինկայի (Շվեյցարիա) հետ: Հանդիպումները տեղի են ունեցել Uniprix Stadium-ում, որտեղ Նալբանդյանն առաջին անգամ է ելույթ ունենում:

Դա կլինի Նալբանդյանի 9-րդ հանդիպումը Վավրինկայի հետ, առավելությունը շվեյցարացունն է՝ 5:3: АТР վարկանիշում Նալբանդյանը գրավում է 27-րդ, իսկ Վավրինկան՝ 17-րդ տեղը: Մրցաշարը նախապատրաստական կլինի արգենտինացու համար, օգոստոսին նա Արգենտինայի թիմի կզամում հանդես կգա US Open Դևիսի գավաթի խաղարկությունում:

Մոնրեալում նաև հանդես կգան աշխարհի առաջին երեք ռակետները՝ Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Ռաֆայել Նադալը (Իսպանիա) և Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա): Մրցաշարն անցնում է 2002թ., իսկ 2010թ. հաղթող է դարձել Էնդի Մարրեյը (Անգլիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---