Մշակույթի նախարարությունը քննարկում է hայկական կինոյի զարգացման հիմնախնդիրները

Մշակույթի նախարարությունը քննարկում է hայկական կինոյի զարգացման հիմնախնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ մշակույթի նախարարությունում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ են ընթանում հայկական կինոյի զարգացման հիմնախնդիրների, հայեցակարգային դրույթների, ոլորտին առնչվող իրավական ու տնտեսական հարցերի շուրջ: Քննարկումներին մասնակցում են կինոարվեստի բնագավառում գործող պետական, մասնավոր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Արդեն կայացել է երկու քննարկում, որոնց ընթացքում արվել են բազմաբնույթ առաջարկներ: Նախարարին կից գործող կինոխորհուրդը և աշխատանքային խումբը ուսումնասիրվում են բոլոր առաջարկները: Առաջիկայում նախատեսված հերթական նիստում դրանք կքննարկվեն, կամփոփվեն և հիմնավորվելու պարագայում կներառվեն hայկական կինոյի հիմնախնդիրներն ու զարգացման մեխանիզմները նախանշող փաստաթղթի նախագծում, հայտնում է ՀՀ մշակույէի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---