Անցյալ շաբաթ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ

Անցյալ շաբաթ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ: Ինչպես հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ շուրջ 400 կրակոց է արձակել, ընդ որում` առաջնային գծում բացի «AK» տիպի հրաձգային զինատեսակներից, կիրառել է նաև «Սև նետ» և «CBD» տիպի դիպուկահարային հրացաններ և «ПК» ու «ДШК» տիպի գնդացիրներ:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները պահպանել են հրադադարի պայմանները և վստահորեն կրել մարտական հերթապահություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---