Հայաստանը կմասնակցի II Միջազգային Սևծովյան տնտեսական ֆորումին Յալթայում

PanARMENIAN.Net - Հայաստանը կմասնակցի II Միջազգային Սևծովյան տնտեսական ֆորումին Յալթայում: Համաձայն Ղրիմի Նախարարների խորհրդի լրատվական վարչության տվյալների, ֆորումի ծրագրի մեջ կմտնեն Մերձսևծովյան երկրների տնտեսական զարգացման ոլորտի հարցեր, ագրոարդյունաբերական և օրգանական ագրոարդյունաբերական արտադրության ոլորտներում միջտարածաշրջանային և միջազգային սեկտորների ստեղծման և համագործակցության հեռանկարները, ինչպես նաև միջտարածաշրջանային և միջազգային համագործակցությունը առողջարանային բուժման և զբոսաշրջության շուկայի զարգացման համար:

Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ը, միջոցառումը կհավաքի Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Եվրոպայի երկրների կառավարական, գործնական և փորձագիտական շրջանակների ավելի քան 150 ներկայացուցիչների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---