Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի գրոհի ժամանակ զոհվել է առնվազն 75 մարդ

PanARMENIAN.Net - Կառավարական զորքերի կողմից Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի գրոհի ժամանակ զոհվել է առնվազն 75 մարդ: Այդ մասին հաղորդում է Բի-բի-սին, հղում անելով ընդդիմադիր աղբյուրների վրա: Նշվում է, որ զորքերը գրոհի ժամանակ օգտագործել են զրահատեխնիկա, այդ թվում տանկեր, որոնք շրջապատել են քաղաքն ու կրակ բացել: Հարյուրավոր մարդիկ լքել են քաղաքը, հարևան Թուրքիայում փախստականների հոսքի են սպասում: Միևնույն ժամանակ սիրիական իշխանությունները պնդում են, որ Դեյր էզ Զորը հայտնվել էր ավազակների ձեռքում, ուստի նրանք ստիպված էին ծայրահեղ միջոցների դիմել:

Վերջին իրադարձությունների կապակցությամբ ուժգնացել է ճնշումը պաշտոնական Դամասկոսի հանդեպ: Սաուդյան Արաբիայի իշխանությունները Իտալիայի և Քաթարի օրինակով ետ են կանչել իրենց դեսպանին: Պաշտոնական ձևակերպմամբ դա արվել է Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցելու նպատակով: ԱՄՆ ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ պատրաստ են խստացնել պատժամիջոցները Դամասկոսի դեմ՝ կասեցնելու համար բռնությունը, հաղորդում է Բի-բի-սին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---