Հայաստանի ազգային հավաքականը Երևանում պատրաստվում է Լիտվայի հավաքականի հետ ընկերական խաղին

Հայաստանի ազգային հավաքականը Երևանում պատրաստվում է Լիտվայի հավաքականի հետ ընկերական խաղին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք օգոստոսի 10-ին Կաունասում ընկերական խաղ կանցկացնեն Լիտվայի հավաքականի հետ:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը օգոստոսի 8 ու 9-ին հավաք կանցկացնի Երևանում, որից հետո կմեկնի Լիտվա:

Մինասյանն առաջին անգամ հրավիրել է երկու նոր դարպասապահի, որոնք հանդես են գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի ու «Փյունիկի» կազմում՝ Արսեն Պետրոսյանին ու Կարեն Իսրայելյանին: Ազգային հավաքական է հրավիրվել նաև «Փյունիկի» կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Հայաստանի հավաքականի կազմում կխաղա նաև ռուսական «Շիննիկի» հարձակվող Արթուր Սարկիսովը, հայտագրված է նաև հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արազ Օզիբիլիսը:

Այդ խաղը նախապատրաստական կլինի ԵԱ-2012 ընտրական փուլի Անդորայի ու Սլովակիայի հավաքականների հետ արտագնա խաղերից առաջ, որոնք կանցնեն սեպտեմբերի 2 և 6-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---