Հայ երիտասարդները կծանոթանան ՏՏ պատերազմների մարտահրավերներին դիմակայելու հմտություններին

Հայ երիտասարդները կծանոթանան ՏՏ պատերազմների մարտահրավերներին դիմակայելու հմտություններին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) գրասենյակում ինտերնետ մարքեթինգի և կոնտենտի մասնագետ, ամերիկյան Huliq.com և eMaxHealth.com կայքերի հրատարակիչ-խմբագիր, Hareyan Publishing ընկերության տնօրեն Արմեն Հարեյանը հանդես կգա դասախոսությամբ՝ «Տեղեկատվական պատերազմներ և առաջխաղացում» թեմայով։

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց Արմեն Հարեյանը, դասախոսության ընթացքում նա կպատմի, թե ինչպես «ճամփորդել» ինտերնետում և ինչպես հասցնել ինֆորմացիան «ճամփորդատիրոջը», ինչպես գրել, որ որոնման արդյունքում դյուրին գտնվի ինֆորմացիան։ «Դասախոսության նպատակն է նաև օգնել բլոգերներին և օնլայն լրատվամիջոցներին ինտերնետը և սոցիալական ցանցերը 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու համար օգտագործելու հարցում»,- ասաց Արմեն Հարեյանը։

Դասախոսության կազմակերպիչն է ԵԱԴ Բլոգերների ակումբը։ Դասախոսությանը կարող են մասնակցել ինտերնետային լրատվությամբ հետաքրքրվողները և բոլոր ցանկացողները։

Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է լրացնել կից լինքի հարցաթերթիկը։

Արմեն Հարեյանը 2004 թ-ից աշխատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ինտերնետային տպագրության ասպարեզում: 2004թ. ստեղծել է eMaxHealth.com առողջապահական լրատվական կայքը: 2006թ. հիմնադրել է HULIQ.com լրատվական օրաթերթը: 2007թ. առ այսօր հանդիսանում է Hareyan Publishing ընկերության տնօրենը: Վերջին 3 տարիներին Արմեն Հարեյանն ուսումնասիրել է տեղեկատվական պատերազմների ժամանակագրությունը և առանձնահատկությունները՝ որպես օրինակ ունենալով հայ-ադրբեջանական հակամարտությույը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---