ՀԿԵ-ն ծրագրում է առանց կորուստների ավարտել 2011 թվականը

ՀԿԵ-ն ծրագրում է առանց կորուստների ավարտել 2011 թվականը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն նախատեսում է առանց կորուստների ավարտել 2011 թվականը: Այդ մասին հայտարարել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլինն օգոստոսի 6-ին Երկաթուղայինների օրվա տոնակատարության ժամանակ: «2011թ. երկաթուղին կավարտի առանց վնասի: Սա է մեր թիվ մեկ խնդիրը»,-ասել է նա: Շայդուլինը նշել է, որ նախորդ տարի ընկերությանը հաջողվեց կատարել բոլոր դրված խնդիրները և հիմնական ցուցանիշների աճը շարունակվում է նաև 2011թ.: Մասնավորապես, բեռնափոխադրումները 2011թ. նախորդ տարվա համեմատ աճել են 11,7 տոկոսով, իսկ բեռնումը՝ 25,3 տոկոսով: Նա հավելել է, որ ՀԿԵ-ն, որը ներկայանում է որպես համազգային տրանսպորտային ընկերություն, միտված է տնտեսդության ու հանրության բեռնափոխադրումների պահանջի բավարարմանը, ՀՀ տնտեսության ու երկաթուղային տրանսպորտի մակրոտնտեսական արդյունավետության բարձրացմանը, տնտեսության վրա տրանսպորտային գործոնի ազդեցության նվազեցմանը, երկրի տնտեսական զարգացման հետևողական խթանմանը»: Շայդուլինն ընդգծել է, որ 2011թ. առաջին կիսամյակը ընկերության համար գործարար գործընթացների արդյունավետության, շահութաբերության ու հզորությունների օպտիմալացման արդյունավետության բարձրացման ժամանակ էր:

ՀԿԵ գլխավոր տնօրենը նշել է նաև, որ ընկերությունը մեծ ուշադրույթուն է դարձրել ներդրումային ծրագրի կատարմանը: Նա հաղորդել է, որ անցյալ տարվա արդյունքում ծրագիրը կատարվել է 100 տոկոսով, իսկ 2011թ. ֆինանսավորումը կազմում է 16 մլրդ 593 մլն դրամ: Շայդուլինը նաև կարևորել է ընկերության սոցիալական քաղաքականությունը: «Մենք չենք դիտարկում սոցիալական քաղաքականությունը որպես ծախսային մեխանիզմ: Մեզ համար դա զարգացման միջոց է և աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոց»: Հիշեցնեմ, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք կատարում ենք աշխատակիցների աշխատավարձի ինդեքսացիա սպառողական գների աճին համընթաց: Այս տարվա յոթ ամսում աշխատավարձը բարձրացել է 12 տոկոսով և միջինը կազմում է 144 հազար դրամ»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---