8 օգոստոսի 2011 - 19:33 AMT
Երևանի գետնանցումները կնորոգվեն և կլուսավորվեն

Գետնանցումների բարեկարգման համար հայտարարվելիք մրցույթներում ներդրողներին կներկայացվեն պայմանները: Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից, քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ տարածքները կնորոգվեն ու կլուսավորվեն, կապահովվեն սանիտարական պատշաճ պայմաններ: Բիզնեսով զբաղվող քաղաքացիներին կառաջարկվեն առևտրային տաղավարներ:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետն անդրադարձել է Շառլ Ազնավուրի թանգարանի հարակից տարածքը պատշաճ տեսքի բերելու հարցին: Հանձնարարվել է արագացնել «Արտ Վիլլիջ» ժամանակակից արվեստի թանգարանի ծրագրի մշակումը և ներդրողների հետ հստակեցնել «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ծրագիրը: