«ՀԿԵ» ՓԲԸ. «Արմենիա» գնացքի VIP-վագոն/սրահի տոմսը կարելի է ձեռք բերել ՍՎ-վագոնի տոմսի գնով

«ՀԿԵ» ՓԲԸ. «Արմենիա» գնացքի VIP-վագոն/սրահի տոմսը կարելի է ձեռք բերել ՍՎ-վագոնի տոմսի գնով

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ օգոստոսի համար իջեցրել է Երևան-Բաթումի-Երևան չվերթով գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի VIP-վագոն/սրահի տոմսերի արժեքը: Ինչպես հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը, այժմ բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել VIP-վագոն/սրահի տոմսը 35 740 դրամի փոխարեն ՍՎ-վագոնի տոմսի 28 840 դրամ գնով:

Երևան-Բաթումի-Երևան չվերթով գործող ամենօրյա ֆիրմային գնացքը մեկնարկեց հունիսի 15-ին: Գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից հասնում են Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումիից Երևան` 16 ժամ 55 րոպեում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---