8 օգոստոսի 2011 - 19:58 AMT
Կբարեկարգվեն ևս 200 շենքերի ֆասադներ

Մայրաքաղաքի ևս 200 շենքերի ֆասադներ բարեկարգման ծրագրում կընդգրկվեն բյուջետային լրացուցիչ գումարների հաշվին: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից, գումարների մի մասն էլ կուղղվի Երևան քաղաքի հեղեղատար կոյուղու վերակառուցման և բարեփոխման աշխատանքներին:

Հաղորդագրության համաձայն, կվերականգնվեն Թևոսյան, Սևանի, Ծխախոտագործների, Ռուբինյանց և Լենինգրադյան փողոցների անձրևատարերն ու անձրևընդունիչները, իսկ տուրիստական ավտոբուսներով մայրաքաղաքի տեսարժան վայրերով զբոսաշրջային բազմալեզու շրջայցեր կազմակերպելու նպատակով ձեռք կբերվի երկու երկհարկանի ավտոբուս: