9 օգոստոսի 2011 - 11:36 AMT
Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Մոնրեալի Rogers Cup մրցաշարից

Մոնրեալում ընթացող Մասթերս շրջանի Rogers Cup մրցաշարում Դավիթ Նալբանդյանը զիջեց առաջին իսկ տուրում: Նրա մրցակից շվեյցարացի թենիսիտ Ստանիսլաս Վավրինկան 1 ժամ 9 րոպեում երկու սեթում հաղթեց 6:1, 6:4 հաշվով:

Այդ հաղթանակը թույլ տվեց շվեյցարացուն ոչ միայն ռևանշ վերցնել Վաշինգտոն-2010 մրցաշարի երկրորդ շրջանում 1:6, 3:6 հաշվով կրած պարտության համար, այլ նաև ավելացնել իր առավելությունը անձնական դիմակայության առումով հաշիվը հասցնելով 6-3-ի:

Ընթացող մրցումների երրորդ շրջան դուրս գալու համար Պեկին-2008-ի օլիմպիական չեմպիոնը կմրցի ամերիկացի Մայքլ Ռասսելի և իսպանացի Ալբերտ Մոնտանյեսի զույգի հաղթողի հետ, հաղորդում է gotennis.ru-ն:

Rogers Cup մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 2 430 000 դոլար, մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին: