Google+ ծրագիրն այժմ հասանելի է բոլոր iOS սարքերի համար

Google+ ծրագիրն այժմ հասանելի է բոլոր iOS սարքերի համար

PanARMENIAN.Net - Google-ը թարմացրել է իր Google+ (G+) սոցիալական ցանցի iOS սարքերի համար պաշտոնական ծրագիրը։ Այժմ G+ ծրագիրը աշխատում է նաև iPad-ների և iPod-ների վրա։ Հուլիս ամսին նույն ծրագիրը աշխատում էր միայն iPhone-ների վրա։

G+ iOS սարքերի համար պաշտոնական ծրագիրը կարելի է ներբեռնել Apple-ի App Store-ից անվճար։ Ծրագրի ծավալն է 5.5MB։ Նոր թարմացումը պարունակում է նաև մի շարք փոփոխություններ։

G+-ը գործարկվել է 2011-ի հունիսի 28-ին և արագորեն դարձել սոցիալական ցանցերի աշխարհում ամենաթեժ քննարկվողներից։ G+-ի հիմնական մրցակիցը համարվում է Facebook-ը։ Այժմ G+-ը ունի 25 միլիոն օգտագործող։ G+-ն ունի ծրագիր Android հեռախոսների համար, ինչպես նաև բջջային վեբ տարբերակ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---