9 օգոստոսի 2011 - 12:36 AMT
Twitter-ը փոխում է իր ինտերֆեյսը

Twitter-ը սկսել է հերթականությամբ փոփոխել բոլոր օգտագործողների ինտերֆեյսը։ Այս մասին միկրոբոլգը հայտնել է իր Twitter էջում. «Նոր Twitter-ը գործարկված է։ Բոլոր օգտագործողներն այժմ կունենան մեր նոր ինտերֆեյսը»։

Այս իրադարձությունը մի քանի ամիս է, ինչ սպասվում էր։ Նոր Twitter-ով ավելի հեշտ կլինի տեսնել embed կոդով տեղադրված նկարները և տեսանյութերը։ Սեղմելով օգտագործողների անունների վրա՝ հնարավոր կլինի տեսնել օգտագործողի մինի էջը (mini profile)՝ առանց այլ էջ տեղափոխվելու, ինչը հնարավորություն է տալիս արագ տեսնել օգտագործողի կենսագրական սեղմ տվյալները և վերջին թվիթները։

Դե իսկ օգտագործողի թվիթները, mention-ները, retweet-ները և որոնումները հայտնվում են ժամանակացույցի վերևում՝ էկրանի ձախ մասում։

Twitter-ն օնլայն սոցիալական միկրոբլոգային ցանց է, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին ուղարկել և կարդալ մինչև 140 նիշ տեքստային գրառում՝ թվիթ։ Twitter-ը հիմնադրվել է 2006թ-ի մարտ ամսին։