«ԱրմենՏել»-ի 3G ցանցը գործարկվել է ևս 13 քաղաքներում

«ԱրմենՏել»-ի 3G ցանցը գործարկվել է ևս 13 քաղաքներում

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանում 3G ցանցի էականորեն ընդլայնվել է: 2011թ-ի օգոստոսի 8-ի դրությամբ երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Ագարակ, Աշոցք, Բերդ, Եղեգնաձոր, Քաջարան, Մարալիկ, Մեղրի, Նոյեմբերյան, Սիսիան, Ստեփանավան, Թալին, Տաշիր, Ճամբարակ քաղաքներում, ինչպես նաև ՀՀ մի շարք գյուղական համայնքներում:

Ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ Հայաստանի խոշոր քաղաքներում 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել ի լրումն գործողների:

«ԱրմենՏել» ընկերությունը հետևողականորեն ավելացնում է Հայաստանում 3G ցանցի հզորությունը և ընդլայնում ծածկույթը, տրամադրելով որակյալ բջջային կապ, գերարագ ինտերնետ և ժամանակակից այլ ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին», - նշել է «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Beeline 3G ցանցը ծածկում է Հայաստանի շուրջ 150 բնակավայր, որտեղ բնակվում է շուրջ 2.9 մլն. մարդ: «ԱրմենՏել» -ն առաջին օպերատորն է, որը Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանցը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---