9 օգոստոսի 2011 - 12:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Օգոստոսի 13-ին ժամը 17:00-ից կփակվեն Երևանի մի շարք փողոցներ

Համահայկական խաղերի մեկնարկի հետ կապված օգոստոսի 13-ին ժամը 17:00-ից մինչ կեսգիշեր երթևեկության համար փակ կլինեն դեպի Հանրապետական մարզադաշտ տանող ճանապարհները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: Ժամանակավորապես փակ կլինեն Ալեք Մանուկյան փողոցի Սայաթ-Նովայից մինչև Վարդանանց ընկած հատվածը, Չարենցը` Սայաթ-Նովայից մինչև Նար-Դոս, Նար-Դոս-Խորենացի խաչմերուկից մինչև Չարենց ընկած հատվածը, Երվանդ Քոչար փողոցը` մինչև Տիգրան Մեծ, Վարդանանց - Խանջյան խաչմերուկից մինչև Վարդանանցի վերջը:

Նորիկ Սարգսյանը նշեց, որ շքերթների ու այլ տոնական միջոցառումների հետ կապված այս փողոցներում չպետք է լինեն կայանած մեքենաներ. «Այլապես մենք դա կանենք սեփական ուժերով»:

ՖՈՏՈՇԱՐՔ