Անգլիայի և Հոլանդիայի հավաքականների միջև ընկերական հանդիպումը օգոստոսի 10-ին չի կայանա

PanARMENIAN.Net - Անգլիայի և Հոլանդիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որը նշանակված էր օգոստոսի 10-ին և պետք է կայանար Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, չի կայանա: Պատճառ են դարձել զանգվածային անկարգությունները Լոնդոնում: Լոնդոնյան ոստիկանության ողջ ուժերն ուղղված են ավազակների դեմ պայքարին, ուստի ոստիկանները չէին կարողանա կարգուկանոն ապահովել ֆուտբոլային հանդիպման ժամանակ:

Հանդիպումը չեղյալ հայտարարելու մասին տեղեկատվությունը հաստատել են Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիայի և Հոլանդիայի Ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքերը: Հոլանդացիներին խաղի չեղյալ լինելու մասին հաղորդել են նախքան թիմը կմեկներ Լոնդոն:

Լոնդոնում անկարգությունները սկսվել են Տոտտենհեմի շրջանում օգոստոսի 6-ին, երբ տեղի բնակիչների ամբոխը հավաքվել էր ոստիկանական բաժանմունքի մոտ, որպեսզի բողոք հայտնի Մարկ Դագգանի սպանության կապակցությամբ, որը զոհվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---