Սեպտեմբերին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի Բաթումի մրցաշարին

Սեպտեմբերին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի Բաթումի մրցաշարին

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ աշխարհի առաջնությունում, որը հուլիսի ավարտին տեղի ունեցավ Բուխարեստում, իր սաները հաջող հանդես եկան ու կարողացան բարելավել իրենց արդյունքները: Նարեկ Խաչատրյանը (55կգ ք/կ) և Ռաֆիկ Մանուկյանը (74կգ ք/կ) նվաճեցին ոսկե մեդալներ, իսկ Ռուդիկ Մկրտչյանը (50կգ ք/կ) դարձավ բրոնզե մեդալակիր:

«Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս աշխարհի առաջնությունը շատ ուժեղ կազմով անցավ: Ռաֆիկ Մանուկյանը փորձառու մարզիկ է, նա բազմիցս հանդես է եկել միջազգային մրցաշարերում: Հուսով եմ, որ նա կշարունակի հաջող ելույթը նաև մեծահասակների առաջնությանը: Ռուդիկը նախորդ տարի դարձավ Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մրցանակակիրը, Եվրոպայի առաջնությունում նա հինգերորդն էր»,-ասել է Բաբալարյանը:

Ըստ հավաքականի մարզչի, աշխարհի առաջնությունում Մանուկյանը ձախ ոտքի վնասվածք ուներ, որը նրան անհանգստացնում էր նաև վերջին հավաքի ժամանակ: «Առաջնությունում 3-րդ մենամարտի ժամանակ վնասվածքը զգացնել տվեց, իսկ եզրափակչում սկսեց ցավել նաև աջ ոտքը: Սակայն, մեր մարզիկը կանգուն մնաց և կարողացավ հաղթել»:

Սեպտեմբերին Բաթումում երիտասարդական հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի, որին կմասնակցեն նաև Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի հավաքականները: Հետո հավաքականը կթարմացվի, կհամալրվի նոր ըմբիշներով, որոնք այժմ հանդես են գալիս պատանեկան հավաքականում, իսկ մի քանի ըմբիշներ կտեղափոխվեն Հայաստանի հիմնական հավաքական:

«Օգոստոսի 31-ից Հայաստանի հավաքականն Երևանում իր եզրափակիչ հավաքը կանցկացնի աշխարհի առաջնությունից առաջ, որը տեղի կունենա Ստամբուլում և երիտասարդ ըմբիշները կօգնեն նրանց որպես սպարիգի զույգեր: Այնտեղ մենք հիմնականում կաշխատենք ֆիզիկական պատրաստվածության վրա»,-վերջում հավելել է Բաբալարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---