9 օգոստոսի 2011 - 15:08 AMT
Orange-ի ռոումինգն այժմ գործում է ավելի քան 150 երկրներում

Այսօր Orange Armenia ընկերությունը հայտնեց ռոումինգ ծառայության երկրների համալրման մասին։ Այժմ Orange-ի ռոումինգ ծառայությունը գործում է ավելի քան 150 երկրներում, նախկին 100-ի փոխարեն։ Այս ռոումինգը գործում է թե՛ հետվճարային, թե՛ կանխավճարային բաժանորդների համար։

Orange-ի բաժանորդներին հասանելի է նաև 3G և GPRS ռոումինգ ավելի քան 80 երկրներում։

«Այսօր Orange-ը նոր էջ է բացում ռոումինգ ծառայությունների շուկայում։ Ռոումինգի 150 և ավելի երկրներում հասանելի լինելը լավագույն առաջարկն է կանխավճարային ծառայությունների բաժանորդների համար։ Ընդ որում, ռոումինգ ակտիվացնելու համար մեր բաժանորդները պայմանագրեր կնքելու կամ դեպոզիտ վճարում կատարելու կարիք չունեն։ Պարզապես պետք է հավաքեն համապատասխան հրահանգը»,- ասաց Orange Armenia ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։

Մինչև սեպտեմբերի 1-ը Orange-ն առաջարկում է բացառիկ գնով՝ 40 դրամ րոպե սակագնով Վրաստան մուտքային զանգեր կատարել և 55 դրամ րոպե սակագնով՝ Orange գոտու երկրներ և Թուրքիա։