9 օգոստոսի 2011 - 15:21 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սեպտեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանությունը կրկին կտուգանի կարգազանց հետիոտներին

Նոր ուսումնական տարվա սկզբի հետ կապված այս տարի ևս Ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը կանցկացնի տասնօրյակ: Այսօր լրագրողներին այս մասին ասաց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: Նա նշեց, որ դեռ 20 օր կա, և մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

«Տարվա սկզբից արվել են գծանշաններ, որոնք թարմացվում են: Հատուկ ուշադրություն ենք դարձնում դպրոցների հարակից տարածքներին»,- ասաց Նորիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ սեպտեմբերից ՃՈ-ն կակտիվացնի կարգազանց հետիոտների հսկողությունը: 2011 թվականի 7 ամիսների ընթացքում կազմվել է 6288 արձանագրություն կարգազանց հետիոտների նկատմամբ:

«Այս նախաձեռնության շնորհիվ կրճատվել են վրաերթի դեպքերը` 7 ամսում 370 դեպք, որոնցից 51-ը մահվան ելքով»,- մանրամասնեց բանախոսը` հավելելով, որ հետիոտնին չզիջելու համար տուգանվել է 170 վարորդ:

ՃՈ 25 աշխատակից տուգանվել և 5-ը հեռացվել է աշխատանքից լիազորությունները չարաշահելու պատճառով. «Անգամ տուգանել ենք ՃՈ մեքենայով խախտում անելու համար»:

ՖՈՏՈՇԱՐՔ