9 օգոստոսի 2011 - 15:46 AMT
Amazon-ը գործարկում է Kindle Cloud Reader-ը օֆլայն ընթերցանության համար

Amazon-ը գործարկել է Kindle Cloud Reader։ Այն Amazon-ի Kindle eBook reader ծրագրի վեբ տարբերակն է։ Այս մասին հաղորդում է TecChrunch-ը։ Cloud Reader-ը հնարավորություն է տալիս օգտագործողներին կարդալ գրքեր հենց ամպային ծառայությունից (cloud service) կամ ներբեռնել գրքեր օֆլայն ընթերցելու համար։ Սա շնորհիվ HTML 5 վեբ ստանդարտի:

Amazon-ը ասել է, որ ծրագիրն ապահովում է Chrome և Safari բրաուզերները, ինչը նշանակում է, որ Kindle Cloud Reader-ը գրված է PC-ների, Mac-երի, Linux համակարգիչների և անգամ Chromebook-ի համար։ Այն նաև աշխատում է iPad-ի համար, սակայն այն չի աշխատում iPhone-ի համար։

iPad տարբերակը լավն է, քանի որ այն ամբողջապես օպտիմալացված է iPad-ի համար։ Օգտագործողը կարող է հեշտությամբ տեղաշարժվել առաջ և ետ օնլայն խանութի և իր գրադարանի միջև։