Գրոսմայստերներ Վիշվանաթան Անանդն ու Բորիս Գելֆանդը Մոսկվայում կպայքարեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Գրոսմայստերներ Վիշվանաթան Անանդն ու Բորիս Գելֆանդը Մոսկվայում կպայքարեն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

PanARMENIAN.Net - Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և շախմատի թագի հավակնորդ Բորիս Գելֆանդի (Իսրայել) միջև շախմատային հանդիպումը, որը նշանակված է 2012թ. մայիսին, կկայանա Մոսկվայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Անանդ-Գելֆանդ հանդիպման մրցանակային ֆոնդը կկազմի 2,55 միլիոն դոլար, հայտնել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Այս հանդիպման անցկացմանը հավակնում էր նաև հնդկական Չեննայ քաղաքը, սակայն «հանդիպման կազմակերպման պայմաններն ու երաշխիքները, որոնք ներկայացրեց Մոսկվան, ավելի գերադասելի եղան» Շախմատի միջազգային ֆեդերացիայի համար:

Կանանցից աշխարհի չեմպիոնը պարզ կդառնա Խոու Իֆանի (Չինաստան) և Գամպի Կոնեյրուի (Հնդկաստան) հանդիպման ժամանակ, որ կկայանա 2011թ. նոյեմբերին ալբանական Թիրանա քաղաքում: Մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազ. եվրո, հաղորդում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---