Կիրսան Իլյումժինովը հուսով է, որ մոտ ժամանակներս շախմատը ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ կմտնի

Կիրսան Իլյումժինովը հուսով է, որ մոտ ժամանակներս շախմատը ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ կմտնի

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն առաջարկել է Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի շրջանակում շախմատի ցուցադրական մրցույթ անցկացնել: Նրա կարծիքով, շախմատի ներկայացումը 2014թ. Խաղերում այդ սպորտաձևը կմոտեցնի ձմեռային Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվելուն:

«Ես մեր հայտին աջակցելու խնդրանքով դիմել եմ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որպեսզի Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեն հայտ ներկայացնի Միջազգային օլիմպիական կոմիտեին Սոչիում Օլիմպիադայի ծրագրի մեջ շախմատը` որպես «ցուցադրական» սպորտաձև ներառելու մասին»,- Իլյումժինովի խոսքն է հաղորդում sport-express.ru-ն:

Նրա խոսքով, ՖԻԴԵ-ն կուզենար, որպեսզի շախմատը ձմեռային օլիմպիական սպորտաձև դառնար, որովհետև ամառային սպորտաձևերը բավական շատ են: ՖԻԴԵ-ի մեջ մտնում է 172 երկիր, և կազմակերպությունը ծրագրում է պայմանավորվել առնվազն 150 օլիմպիական կոմիտեների հետ, որպեսզի վերջիններս ՄՕԿ դիմեն շախմատն օլիմպիական ծրագրում ընդգրկելու առաջարկով: Ձմեռային օլիմպիական սպորտաձև են համարվում նրանք, որոնցում օգտագործվում է սառույցն ու ձյունը: Որպեսզի շախմատը ներառվի ձմեռային սպորտաձևերի մեջ, ՖԻԴԵ-ի նախագահի կարծիքով, անհրաժեշտ է ինտելեկտուալ խաղերի մասին ձևակերպում ավելացնել: Կարելի է նաև այլ ելք գտնել իրադրությունից. օգտագործել սառցե շախմատ:

«Շատ ապրանքանիշներ պատրաստ են պլաստմասսե շախմատ պատրաստել, որոնց ներսում սառույց կլինի: Դրանք կարելի է սև և սպիտակ գույներով ներկել: Ես 90 տոկոսով համոզված եմ, որ մոտ ապագայում շախմատը կընդգրկվի օլիմպիական ծրագրում»,- նշել է Իլյումժինովը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---