Anonymous հաքերային խումբը խոստանում է նոյեմբերի 5-ին ոչնչացնել Facebook-ը

Anonymous հաքերային խումբը խոստանում է նոյեմբերի 5-ին ոչնչացնել Facebook-ը

PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խումբը նոյեմբերի 5-ը նշանակել է «Facebook» օպերացիայի ամսաթիվ, որի արդյունքում ծրագրվում է ոչնչացնել համանուն սոցիալական ցանցը: Ինչպես հաղորդում է infox.ru-ն, այդ մասին ասվում է Youtube-ում հրապարակված հաղորդագրության մեջ: Խմբի ներկայացուցիչներն աշխարհի բոլոր հաքերներին կոչ են անում միավորվել խոշորագույն սոցիալական ցանցի դեմ պայքարում: Anonymous-ն ատում է Facebook-ն ու ծրագրում ոչնչացնել այն պատճառով, որ սոցիալական ցանցի աշխատակազմն օգտվողների անձնական տվյալները հատուկ ծառայություններին է փոխանցում:

Հաքերների կարծիքով, Facebook-ը ֆիքսում է օգտվողներից ստացած բոլոր տվյալներն ու դրանցով կիսվում ԱՄՆ կառավարության հետ: Հաշիվը կամ տվյալները ոչնչացնելն անհնար է, իսկ անձնական կարգավորումներն ընդամենը խաբկանք է, գտնում են հաքերները:

Հարկ է նշել, որ «Facebook» օպերացիայի մեկնարկի ամսաթիվը կապված է Anonymous խմբի խորհրդաբանության պատմության հետ: Այդ օրը Բրիտանական համագործակցության երկրներում նշվում է «Գայ Ֆոքսի գիշերը»` ի հիշատակ մի խումբ դավադիրների կողմից 1605 թվականին Լոնդոնում խորհրդարանի շենքը պայթեցնելու փորձի: Գայ Ֆոքսը` «Վառոդային դավադրության» ղեկավարը, խորհրդարանի ոչնչացման չհաջողված փորձի մասին գեղարվեստական ֆիլմում հայտնվում է դիմակով, որն էլ Anonymous խմբի խորհրդանիշն է դարձել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---