Ամերիաբանկը տարեսկզբի համեմատ իր սպասարկած քարտերի քանակն ավելացրել է 58.6 տոկոսով

Ամերիաբանկը տարեսկզբի համեմատ իր սպասարկած քարտերի քանակն ավելացրել է 58.6 տոկոսով

PanARMENIAN.Net - Ամերիաբանկ ՓԲԸ-ն զգալիորեն ընդլայնել է սպասարկվող քարտերի քանակը` հասցնելով այն 22,6 հազարի: Ինչպես հաղորդում է Բանկի մամլո ծառայությունը, 2011թ. հուլիսի 31-ի դրությամբ քարտերի քանակի աճը տարեսկզբի համեմատ կազմել է 58.6 տոկոս: Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանկն ակտիվ գործունեություն է ծավալել Բանկի վճարային քարտերի զարգացման և դրանցով կատարվող գործարքների բարելավման ու կատարելագործման ուղղությամբ: Նշվում է, որ քարտերի սպասարակումն առավել արդյունավետ և համակողմանի դարձնելու նպատակով Բանկը մեծ ներդրումներ է կատարում բանկոմատների ցանցի ակտիվ ընդլայնման ուղղությամբ: Ներկայումս Երևան քաղաքում տեղադրված են ArCa, VISA, VISA Electron և MasterCard վճարային քարտեր սպասարկող 59 բանկոմատ, Հայաստանի մարզերում` 15, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում`2: Հաղորդվում է նաև, որ այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ Ամերիաբանկի քարտերով կանխիկ գործարքների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 59.9 տոկոսով, իսկ կատարված գործարքների քանակը գրեթե կրկնապատկվել է` աճելով 92.5 տոկոսով: Տարեսկզբից մինչև հուլիսի 31-ը Բանկի քարտերով իրականացված կանխիկ և անկանխիկ գործարքների ծավալը կազմում է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որի 25.4 տոկոսը կազմում են անկանխիկ գործարքները:

Բացի դրանից, Բանկն ակտիվ գործունեություն է ծավալում նաև առևտրի և սպասարկման կետերում POS տերմինալների տեղադրման ուղղությամբ: Հուլիսի 31-ի դրությամբ Բանկի POS տերմինալների թիվը կազմում է 474, որը տարեսկզբի նկատմամբ աճել է մոտ 146 տոկոսով:

Ամերիաբանկը հոգ տանելով նաև իր քարտապանների առավել հարմարավետ և արտոնյալ սպասարկման մասին, Բանկի քարտերի միջոցով զեղչեր տրամադրող առևտրի և սպասարկման կետերի թիվը հասցրել է շուրջ 200-ի, իսկ զեղչերի մեծությունը` մինչև 40 տոկոս:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---