Լիբանանի նախագահը, հավանաբար, Հայաստան կայցելի 2012 թվականին

Լիբանանի նախագահը, հավանաբար, Հայաստան կայցելի 2012 թվականին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի նախագահ գեներալ Միշել Սուլեյմանի հետ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման, Լիբանանի ներքին քաղաքական, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող խնդիրներ: Ընդգծվել է երկու բարեկամ երկրների ժողովուրդների բարյացակամ հատուկ վերաբերմունքն ու հարգանքը միմյանց հանդեպ: Կարևորվել է սերտ համագործակցության խորացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Համոզմունք է հայտնվել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք կհաղորդեն երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման առումով: Այդ համատեքստում քննարկվել են որոշ մանրամասներ կապված 2012թ. նախագահ Սուլեյմանի` Հայաստան այցի հնարավորությունների առնչությամբ:

Նախագահ Սուլեյմանը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի դերակատարությունը երկրի քաղաքական և հասարակական կյանքում: Լիբանանի Նախագահի խնդրանքով դեսպան Քոչարյանը անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և տարածաշրջանային այլ հարցերի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---