Ռոբերտ Հովհաննիսյանը մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում բարձրացել է 3-րդ տեղը

Ռոբերտ Հովհաննիսյանը մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում բարձրացել է 3-րդ տեղը

PanARMENIAN.Net - Մեկօրյա դադարից հետո հնդկական Չեննայ քաղաքում կրկին վերսկսվել է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը:

7-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սևերով խաղացել է Նիկլաս Հյուչենբետի (Գերմանիա) հետ և կարողացել է հաղթանակ տանել: Հովհաննիսյանը, որը վերջերս աշխարհի չեմպիոն դարձավ Հայաստանի շախմատի հավաքականի կազմում, վաստակել է 6 միավոր ու զբաղեցնում է 3-րդ տեղը:

Սամվել Տեր-Սահակյանը 7-րդ տուրում ոչ ոքի խաղաց առաջնության առաջատար Ակսել Ռոմբալդոնիի հետ (Իտալիա): Հայ շախմատիստը 7-րդ տուրից հետո ունի 5,5 միավոր և մրցաշարային աղյուսակում հաջորդում է Հովհաննիսյանին՝ զբաղեցնելով 4-րդ տեղը: Ռոմբալդոնին շարունակում է գրավել առաջին տեղը 6,5 միավորով:

Կանանց մրցաշարում Մարիա Գևորգյանը սպիտակներով զիջել է ֆիլիպինցի Մաե Ջանելե Ֆրայնեին և նահանջել է 50-րդ տեղը 2,5 միավորով: Առաջին տեղում է Օլգա Գիրյան (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---