Չնայած շրջանառվող լուրերին, Լոս Անջելեսի բանտերում նստած ՀՀ քաղաքացիների թիվը չի գերազանցում 1000

Չնայած շրջանառվող լուրերին, Լոս Անջելեսի բանտերում նստած ՀՀ քաղաքացիների թիվը չի գերազանցում 1000

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հերթական այցելությունն է կատարել Լոս Անջելեսի մարզի կալանավայրերից մեկը: Գլխավոր հյուպատոսը հանդիպել է ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց հետ, ովքեր տարբեր պատժաչափով գտնվում են ազատազրկման վայրում: Գրիգոր Հովհաննիսյանը ծանոթացել է հայ կալանավորների կեցության պայմաններին, կալանավորների հետ զրուցել նրանց իրավունքների պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի մասին:

Գլխավոր հյուպատոսին ուղեկցում էր Հայ Առաքելական եկեղեցու ավագ սարկավագ Րաֆֆի Օհաննեսը, որը պարբերաբար այցելում է ամերիկյան ազատազրկման վայրերում գտնվող հայ քաղաքացիներին:

Ամերիկյան բանտերում հայաստանցի կալանավորների մեծ թվի մասին վերջերս շրջանառվող խոսակցությունների համատեքստում, Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ ներկայացվող թվերը պաշտոնական տվյալներ չեն և խիստ ուռճացված են: Ամերիկյան իրավասու մարմինների կողմից ՀՀ գլխավոր հյուպատոսություն ներկայացված տվյալների համաձայն` 2011թ. առաջին կեսի ընթացքում ձերբակալվել է 151 Հայաստանի քաղաքացի: Ընդ որում, նրանց չնչին տոկոսն է դատապարտվել ազատազրկման:

Ամերիկյան իրավասու մարմիններից ստացած տեղեկությունների համադրությամբ` Լոս Անջելեսի մարզի բանտերում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը չի գերազանցում 1000-ը:

Վերջին շրջանում, սակայն, նկատվում է ԱՄՆ-ում գտնվելու արտոնագրի ժամկետը խախտող և երկրից վտարվող ՀՀ քաղաքացիների թվի աճ: 2011 թ.-ին ԱՄՆ պատկան մարմինները Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն են դիմել 50 ՀՀ քաղաքացու վտարման հարցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---