Twitter-ը գործարկել է photo-sharing ծառայութունը

Twitter-ը գործարկել է photo-sharing ծառայութունը

PanARMENIAN.Net - Twitter-ի photo-sharing-ի և ներբեռնման ծառայությունն այժմ հասանելի է Twitter-ի բոլոր օգտագործողներին։ Այս մասին գրում է Mashable-ը։

Օգտագործողների գրառում անելու հատվածի տակ երևում է ֆոտոխցիկի նկար, որը սեղմելու դեպքում բացվում է պատուհան։ Բացված պատուհանը հնարավորություն է տալիս ընտրել համակարգչից ցանկալի նկարը և ներբեռնել։ Մինչ նկարի հրապարակումը դիտման հնարավորություն կա։

Twitter-ի այս ծառայությունը ապահովում է Photobucket ֆոտոհոսթինգի կայքը՝ տրամադրելով հոսթինգ յուրաքանչյուր օգտագործողի ներբեռնված լուսանկարի համար։

Twitter-ը դեռևս չի հայտնել, թե երբ այս նույն ծառայությունը կաշխատի Twitter-ի բջջային Android և iOS ծրագրերի համար, սակայն ակնկալվում է մոտ օրերս։

Twitter-ի ֆոտո ծառայությունը էապես ժխտում է TwitPic photo-sharing ծառայության օգտակարությունը։ Twitter-ը բազմիցս քննադատվում է իր իսկ պլատֆորմի վրա կառուցված երրորդ կողմի ծառայությունների հետ մրցելու համար։ Ծրագրավորողները երբեք չգիտեն, թե երբ միկրոբլոգը կսկսի մրցել իրենց արտադրանքի հետ։

Twitter-ն օնլայն սոցիալական միկրոբլոգային ցանց է, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին ուղարկել և կարդալ մինչև 140 նիշ տեքստային գրառում՝ թվիթ։ Twitter-ը հիմնադրվել է 2006թ-ի մարտ ամսին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---