Հայաստանի հետ խաղում լիտվացիների հիմնական խնդիրն է որքան հնարավոր է շատ վտանգավոր պահեր ստեղծել

Հայաստանի հետ խաղում լիտվացիների հիմնական խնդիրն է որքան հնարավոր է շատ վտանգավոր պահեր ստեղծել

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Լիխտենշտեյնից 2:0 հաշվով կրած պարտությունից հետո Լիտվայի հավաքականը սեպտեմբերի 2-ին կայանալիք պատասխան խաղից առաջ ցանկանում է հաղթանակ տանել սեփական հարկի տակ: Օգոստոսի 10-ին Լիտվայի հավաքականի մրցակիցն ընկերական խաղում կլինի Հայաստանի հավաքականը, որը նույնպես վերջին խաղում պարտվել է՝ 3:1 հաշվով զիջելով ռուսներին և նույնպես հաղթանակի է սպասում:

«Մենք պետք է որքան հնարավոր է շատ վտանգավոր պահեր ստեղծենք ու աշխատենք գոլ խփել, սա է հիմնական խնդիրը Հայաստանի հավաքականի հետ խաղում: Այդ խաղը կօգնի մեզ լավ նախապատրաստվել Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղին»,-Լիտվայի հավաքականի մարզիչ Ռայմոնդաս Ժուտաուտասի խոսքերն է մեջբերում delfi.lt-ն:

Ինչպես հայկական հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այնպես էլ Ժուտաուտասը նորեկների են փորձարկելու: Ժուտաուտասը հույսը չի կորցնում, որ իր սաները դեռ կարող են պայքարել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: «Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք և պետք է հաղթենք մեր խմբի բոլոր մնացած խաղերում»,-ասել է նա:

Առաջին խմբում Լիտվան 4 միավորով 4-րդ տեղում է, խմբի առաջատարն է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 15 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---