Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը կավարտվի 2017թ.

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը կավարտվի 2017թ.

PanARMENIAN.Net - Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2017թ.: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի «Ծրագիր-1» և «Ծրագիր-2» ներդրումային ծրագրերի շնորհանդեսից հետո: «Ծրագրի իրագործման արդյունքում կբարելավվի Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը»,-ասել է նա: Ընդ որում, նա հավելել է, որ Հյուսիս-Հարավը ոչ միայն տարանցիկ ճանապարհ է, այն կնպաստի նաև ներքին փոխադրումների խթանմանը: Նախարարը նշեց նաև, որ դա կլինի առաջին մակարդակի բետոնածածկ առաջին ճանապարհը Հայաստանում, որտեղ հաշվարկային արագությունը կկազմի 120 կմ, ինչի շնորհիվ Երևանից Սև ծովի ափ հնարավոր կլինի հասնել 4,5-5 ժամում: Նա հույս է հայտնել, որ շուտով կընտրվի կապալառուն և մինչև տարեվերջ շինարարությունը կմեկնարկի: Վարդանյանը հայտնել է նաև, որ շնորհանդեսին ներկայացվել էր նաև Երևանը շրջանցող երկու մայրուղիների ու «Զվարթնոց» օդանավակայանի տրանսպորտային հանգույցի վերակառուցման ծրագիրը:

Հայաստանի տրանսպորտի նախարարությունը օգոստոսի 2-ին միջազգային բաց մրցույթ է հայտարարել Հյուսիս-Հարավ մայրուղու առաջին և երկրորդ ներդրումային ծրագրերի Երևան-Աշտարակ (11,71կմ), Երևան-Արարատ (38 կմ) և Աշտարակ-Թալին (42կմ) հատվածների կապալառու կազմակերպության ընտրության համար:

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ընդհանուր երկարությունը կկազմի 556 կմ՝ Իրանի հետ սահմանից մինչև վրացական սահման: Ծրագրի ֆինանսավորման մի մասը՝ 500 մլն դոլարի չափով կատարվում է Ասիական զարգացման բանկի վարկի հաշվին: Ծրագիրը թույլ կտա Հայաստանին տարանցիկ պետություն դառնալ տարածաշրջանային բեռնափոխադրումների ոլորտում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն:

6  10.08.11 - Երևանում կայացավ “Հյուսիս-հարավ”ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Ծրագիր 1-ի և Ծրագիր 2-ի շնորհանդեսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---