ՌԴ ոստիկանությունը ստուգում է Թուրքիայից Մոսկվա ահաբեկչի ժամանման մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Ռուսական ոստիկանությունը ստուգում է Մոսկվայում, իբր, պատրաստվող ահաբեկչությունների մասին անանուն նամակը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմիններին: «Նախօրեին ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել այն մասին, որ չորեքշաբթի երեկոյան մետրոյում ահաբեկչական ակտերի իրականացման համար Ստամբուլից Իրաքի քաղաքացի պետք է ժամանի մայրաքաղաքի «Շերեմետյևո օդանավակայան»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա պարզաբանել է, որ նամակն օդանավակայան է ուղարկվել էլեկտրոնային տարբերակով անգլերեն լեզվով: Ուղերձը թարգմանելուց հետո ավիաանվտանգության ծառայության աշխատակիցները ոստիկանություն են դիմել: Ներկայումս նամակում շարադրված տեղեկատվությունը ստուգվում է: Գործակալության զրուցակիցը չի բացառում, որ անհայտ անձը փորձում է «պատմության մեջ ներքաշել» իր ծանոթներից մեկին, «որը կարող է բոլորովին կարգապահ քաղաքացի լինել»:

Թուրքական ոստիկանության միջազգային հարաբերությունների բաժնում «Ինտերֆաքսին» հաղորդել են, որ այդ հաշվով տեղեկատվությամբ չեն տնօրինում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---