Euronest Խորհրդարանական Վեհաժողովի առաջին նստաշրջանը կկայանա սեպտեմբերի 14-15-ը Ստրասբուրգում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-15-ը Ստրասբուրգում կկայանա Euronest Խորհրդարանական Վեհաժողովի առաջին նստաշրջանը: Այդ մասին հաղորդել է Euronest ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը: Պատգամավորը հաղորդել է, որ նստաշրջանի ընթացքում ծրագրվում է քննարկել Արևելյան գործընկերության` սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում կայանալիք գագաթաժողովի կապակցությամբ խորհրդատվությունները, ինչպես նաև համապատասխան որոշումներ ընդունել: Այս նպատակով Քաղաքականության, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի կոմիտեի համազեկուցողներ Դավիթ Դարչիաշվիլին և Տրայան Ունգրեանուն պատրաստել և Euronest ԽՎ են ուղղել մի զեկույց, որը կրում է «Խորհրդատվություններ 2011թ. Արևելյան գործընկերության գագաթաժողովի վերաբերյալ. մեծ սպասումներ նպատակուղղված գործունեության համար» խորագիրը:

Պատգամավորի խոսքով, կոմիտեները զեկույցի կապակցությամբ նախնական եզրակացություններ են պատրաստել: Ադրբեջանական պատվիրակությունը նաև մշակել և համապատասխան կոմիտեներ է ներկայացրել մի շարք առաջարկներ` կապված կոմիտեների եզրակացությունների հետ:

Է.Սուլեյմանովը նշել է, որ Euronest ԽՎ քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականությանը համապատասխանության, էներգետիկ անվտանգության, սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության կոմիտեների նիստերում հաստատվելու են համապատասխան ոլորտների վերաբերյալ ամփոփիչ եզրակացությունները` «Խորհրդատվություններ 2011թ. Արևելյան գործընկերության գագաթաժողովի վերաբերյալ. մեծ սպասումներ նպատակուղղված գործունեության համար» զեկույցում ընդգրկվելու համար: Նստաշրջանի ընթացքում ծրագրվում է նաև քննարկել և ընդունել «Բելառուսի վերաբերյալ հռչակագրի» նախագիծը, որը ներկայացվել է Բելառուսի վերաբերյալ աշխատանքային խմբի համազեկուցողներ Դումիտրու Դիակովի և Յաչեկ Սարյուժ-Վոլսկու կողմից, գրում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---