10 օգոստոսի 2011 - 19:46 AMT
Մինսկում քննարկում են ԱՊՀ մշակութային ժառանգության պաշտպանության համաշխարհային կենտրոնի ստեղծումը

Մինսկում անցկացվում է«ԱՊՀ պետությունների մշակութային ժառանգության պաշտպանության համաշխարհային կենտրոնի» նոր նախագծի հայեցակարգը մշակող աշխատանքային խմբի երկօրյա նիստը:

Կենտրոնը կստեղծվի «2011-2012թթ. հումանիտար ոլորտում համագործակցության հարցերի մասին» ԱՊՀ կառավարությունների ղեկավարների` անցյալ տարի Սանկտ-Պետերբուրգում հաստատած ծրագրի համաձայն:

Կենտրոնի ստեղծման աշխատանքային խմբի նախապատրաստած նախագծի կանոնադրության մեջ տեղ կգտնեն գործունեության ուղղվածությունը, ապագայի պարտավորություններն ու խնդիրները, ինչպես նաև կարտացոլվեն կենտրոնի ֆինանսական հարցերը:

Կենտրոնը ստեղծվելու է մշակութային ժառանգության պաշտպանության բնագավառում ԱՊՀ երկրների համատեղ գործունեության մշակման և մշակութային օբյեկտների պաշտպանության ու նորոգման վրա արտասահմանյան ներդրողների ուշադրությունը սևեռելու համար: Համարվում է, որ Համագործակցության մեջ մտնող յուրաքանչյուր երկիր հարուստ մշակութային ժառանգություն ունի, որը մշտական ուսումնասիրման և քարոզման կարիք ունի:

Կենտրոնի աշխատակիցները ԱՊՀ երկրների` համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ մտնող հուշարձանների վիճակի մասին տարեկան հաշվետվություն կպատրաստեն և կներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Կենտրոնում մշակութային հուշարձանների պաշտպանության և նորոգման մասին խորհրդատվություններ կանցկացվեն համաշխարհային փորձագետների մասնակցությամբ: Այստեղ կանցկացվեն նաև խորհրդաժողովներ, սեմինարներ, դասընթացներ արդիական թեմաների շուրջ: