Իրանը Սիրիան չի զոհաբերի ԱՄՆ-ին և նրա պաշտպանության համար պատրաստ է անգամ պատերազմ հայտարարել Թուրքիային

Իրանը Սիրիան չի զոհաբերի ԱՄՆ-ին և նրա պաշտպանության համար պատրաստ է անգամ պատերազմ հայտարարել Թուրքիային

PanARMENIAN.Net - Իրանը թույլ չի տա, որպեսզի Սիրիան ԱՄՆ քաղաքականության հերթական զոհը դառնա, և կմոբիլիզացնի բոլոր ջանքերը, որպեսզի Սիրիան շարունակի պաղեստինյան ժողովրդի դիմադրության կենտրոնը մնալ»: Այդ մասին Կահիրեում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԻԻՀ Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալահեթդին Բորուջերդին, հաղորդում է FarsNews-ը:

Նրա խոսքով, Իրանի կառավարության առջև Սիրիայի առնչությամբ այլընտրանք կա: «Մեր առջև ընտրություն է` կամ Սիրիան հանձնել Ամերիկայի հայեցողությանը և ՆԱՏՕ-ին հնարավորություն ընձեռել հնարած պատրվակով հարձակվելու Սիրիայի վրա` դրանով իսկ ավելացնելով իսլամական աշխարհի ողբերգությունը: Կա նաև մյուս ճանապարհը. օգնություն ցուցաբերել Սիրիային, որպեսզի այդ երկրում հակամարտություններին վերջ տրվի»,- նշել է նա: Բորուջերդիի խոսքով, պետք չէ մոռանալ, որ Սիրիայի կառավարությանն առաջարկված բարեփոխումներն արժանի են ուշադրության: Իրանը դեմ է, որպեսզի Սիրիան ԱՄՆ-ի վարած քաղաքականության զոհը դառնա:

Իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կայքում ոմն զինվորական հայտնել է, որ եթե ԱՄՆ-ն ու Թուրքիան ռազմական գործողություններ սկսեն Սիրիայում, Իրաքյան Քուրդիստանը նոր Աֆղանստանի կվերածվի: Եթե Թուրքիայի բանակը մտնի Սիրիա, ապա Իրանը պատերազմ կհայտարարի Թուրքիային: Սակայն ավելի ուշ այդ հրապարակումը ջնջվել է, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում Բանակի պաշտոնական դիրքորոշմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---