Ահմադինեժադ. Հուզումները Մեծ Բրիտանիայում ՄԱԿ Անվտանգության խորհրդի համար յուրօրինակ քննություն կդառնան

Ահմադինեժադ. Հուզումները Մեծ Բրիտանիայում ՄԱԿ Անվտանգության խորհրդի համար յուրօրինակ քննություն կդառնան

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գտնում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է արձագանքի իրադարձություններին Մեծ Բրիտանիայում: Այդ իրադարձությունները «յուրօրինակ քննություն կդառնան ՄԱԿ Անվտանգության խորհրդի համար և ցույց կտան, թե արդյոք վերջինս ընդունակ է դատապարտել իր մշտական անդամներից մեկի գործողությունները»,- գտնում է Ահմադինեժադը:

«Եթե (Մեծ Բրիտանիայում) կատարվող հանցագործությունների անգամ հարյուրերորդ մասը տեղ է գտնում Արևմուտքին թշնամական երկրում, ՄԱԿ-ի կազմակերպություններն ու կառույցները, որոնք հավակնում են «իրավապահի» կոչմանը, անհապաղ բարձրաձայնում են այդ մասին: Մինչդեռ տվյալ դեպքում նրանք լռում են»,- ընդգծել է Ահմադինեժադը:

Նա Մեծ Բրիտանիայի իշխանություններին խորհուրդ է տվել «նավթային հարստությունները թալանելու նպատակով զորքերն Իրաք, Աֆղանստան և Լիբիա ուղարկելու փոխարեն ականջ դնել սեփական ժողովրդի ձայնին, որի մի մասը կորցրել է համբերությունն ու հույսերն ապագայի հաշվով», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Լոնդոնում անկարգությունները սկսվել են Տոտտենհեմի շրջանում օգոստոսի 6-ին, երբ տեղի բնակիչների ամբոխը հավաքվել էր ոստիկանական բաժանմունքի մոտ, որպեսզի բողոք հայտնի Մարկ Դագգանի սպանության կապակցությամբ, որը զոհվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Այդ ժամանակից ի վեր ջարդերի, գողությունների և հարձակումների դեպքեր են գրանցվել մի շարք խոշոր քաղաքներում` Լոնդոնում, Մանչեսթերում, Լիվերփուլում, Բիրմինգեմում, Նոթինգեմում, Բրիստոլում և այլուր: Միայն մայրաքաղաքում ջարդերի արդյունքում 768 մարդ է բերման ենթարկվել, նրանցից 126-ին արդեն մեղադրանքներ են ներկայացվել: Անգլիայի մյուս քաղաքներում, որտեղ անկարգություններն ավելի ուշ են սկսվել, բերման է ենթարկվել մի քանի հարյուր մարդ: Վերջին տվյալներով, փողոցային հուզումների զոհ է դարձել չորս մարդ: Տուժածների թիվը մի քանի հարյուրի է հասնում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---