10 օգոստոսի 2011 - 21:57 AMT
Վարշավայում հրաձգության արդյունքում, ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, հայ է տուժել

Չորեքշաբթի օրը` օգոստոսի 10-ին, Վարշավայի կենտրոնում հրաձգության արդյունքում մեկ մարդ վնասվածքներ է ստացել: Հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 15:00-ին (երևանյան ժամանակով 18:00-ին) Համերաշխության ծառուղում: Ոստիկանությունը չարագործների որոնման համար ուղղաթիռ է գործարկել:

Վիրավոր տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել: Տեղի ոստիկանությունը հաղորդում է, որ տուժածը Լեհաստանի քաղաքացի չէ: Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, տուժածը կարող է ազգությամբ հայ լինել: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով լեհական ԶԼՄ-ներին: